Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն այցելել են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր Zarkerak - Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն այցելել են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն այցելել են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր
Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն այցելել են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր

Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն այցելել են Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր: Շրջայցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պաշտոնյաները շրջել են ուսումնական հաստատությունում, որը վերակառուցվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում և վերաբացվել է այս ուսումնական տարում 500 և ավելի աշակերտի համար:

Աթենա Միխայիլիդուին ներկայացվել են ուսումնական հաստատությունում իրականացվող մասնագիտական հանրակրթական ծրագրերը, ուսումնական նոր գույքով հագեցված դասասենյակները, որոնք ապահովված են ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև արվեստանոցների համար նախատեսված անհրաժեշտ կահավորմամբ: Նախարարները ծանոթացել են միջոցառումների սրահի, մարզադահլիճի պայմաններին և մյուս ենթակառուցվածքներին։

+4

 

Ժաննա Անդրեասյանն ու Աթենա Միխայիլիդուն դիտել են նաև աշակերտների հեղինակած գեղանկարները, որոնք ցուցադրված են հաստատության ցուցասրահում: Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտներից Նարեն և Անգելինան նախարարներին են նվիրել իրենց հեղինակած նկարները՝ նախապես ներկայացնելով դրանցում արտացոլված խորհրդանիշները:

Շրջայցի ընթացքում պաշտոնյաները զրուցել են աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, մասնագիտական նախընտրությամբ և հաջողություն մաղթել ուսումնական գործընթացում:

06 Նոյեմբեր, 2026 16:41
Վեր