Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Արամի 44 հասցեում գործող «Թումո ստուդիոս» (TUMO Studios), շրջել արհեստանոցներում, ծանոթացել ծրագրերին: Նրան ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Նախարարի տեղակալին, մասնավորապես, ներկայացվել են 3D սկանավորման հնարավորությունները և դիտարկվել թանգարանների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
«Թումո ստուդիոսը» կրթական ծրագիր է, որը նախատեսված է 18-28 տարեկան երիտասարդների համար:




+2
Շրջայցի ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը հանգամանորեն ծանոթացել է նաև ստեղծարար կենտրոնի գործունեությանը, նպատակներին, ծրագրերին, որոնք ներառում են տեխնիկական դասընթացներ և դիզայներական ատելյեներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ոսկերչությունը, խեցեգործությունը, նորաձևությունն ու հագուստը, ասեղնագործությունը, սեղանի պարագաների ու կենցաղային իրերի դիզայնը:
Այնուհետև Ալֆրեդ Քոչարյանը շրջել է «Թումո ստուդիոսի» խանութ-սրահում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները:
Այցի ընթացքում քննարկել են նաև համագործակցության մի շարք հնարավորություններ և դրանց իրագործման ուղիներ:


