Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Zarkerak - Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Zarkerak Zarkerak - Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։

«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։ Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․ • Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։ • Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։ • Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։ • Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։ • Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք ձեր անձնական տվյալները»,– ասվում է հաղորդագրությունում։

10 Նոյեմբեր, 2026 14:28
Վեր