Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Evoca-ը կթողարկի դրամով 10.5%, դոլարով 5.5% և եվրոյով 4% եկամտաբերությամբ պարտատոմսեր՝ ֏15 մլրդ, $15 մլն և €5 մլն ընդհանուր ծավալով:
Evocabank-ը կթողարկի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:
Բանկը տեղաբաշխելու է 1,500,000 հատ դրամային, 150,000 հատ դոլարային և 50,000 հատ եվրոյով պարտատոմսեր: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար, իսկ եվրոյով՝ 100 եվրո:
ԻՆՉՈ՞Ւ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ EVOCABANK-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ

Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝
Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
ԿԱՐԵՎՈՐ
Պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտների նկատմամբ եկամտային հարկի արտոնությունը կիրառվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված եկամուտների մասով՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի։


