Նման խոսակցություններ, քննարկումներ չեմ ունեցել, չունեմ. Սիմոնյանը՝ քաղաքապետի աթոռին հավակնելու լուրերի մասին Zarkerak - Նման խոսակցություններ, քննարկումներ չեմ ունեցել, չունեմ. Սիմոնյանը՝ քաղաքապետի աթոռին հավակնելու լուրերի մասին
Zarkerak Zarkerak - Նման խոսակցություններ, քննարկումներ չեմ ունեցել, չունեմ. Սիմոնյանը՝ քաղաքապետի աթոռին հավակնելու լուրերի մասին
Նման խոսակցություններ, քննարկումներ չեմ ունեցել, չունեմ. Սիմոնյանը՝ քաղաքապետի աթոռին հավակնելու լուրերի մասին

Նման խոսակցություններ, քննարկումներ չեմ ունեցել, չունեմ. Սիմոնյանը՝ քաղաքապետի աթոռին հավակնելու լուրերի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով իր էջերում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ երևանյան խցանումների մասին տեսանյութի տարածումից հետո սկսված շահարկումներին:

Նա հայտնել է, որ ոչ ոք չգիտի՝ ինչ աշխատանք կամ ոլորտ է սպասվում հետագայում, սակայն քաղաքապետ դառնալու հավակնություններ չունի:

«Ես էլ, դուք էլ չգիտենք՝ ես հետագայում ինչ աշխատանք կունենամ ու ինչ ոլորտում կլինեմ մի տարի, 6 ամիս կամ 2 տարի հետո․ նման խոսակցությունները հիմա անտեղի են:

Երևանն ունի իր քաղաքապետը, նրա անունը Տիգրան Ավինյան է, քաղաքապետի աթոռին հավակնելու մասին խոսակցություններ, քննարկումներ չեմ ունեցել ու չունեմ»,- ասել է Սիմոնյանը:

 

10 Նոյեմբեր, 2026 17:58
Վեր