Նանուշյանը ներկայացրել է ՀՀ առողջապահական համակարգի առանձնահատկությունները Zarkerak - Նանուշյանը ներկայացրել է ՀՀ առողջապահական համակարգի առանձնահատկությունները
Zarkerak Zarkerak - Նանուշյանը ներկայացրել է ՀՀ առողջապահական համակարգի առանձնահատկությունները
Նանուշյանը ներկայացրել է ՀՀ առողջապահական համակարգի առանձնահատկությունները

Նանուշյանը ներկայացրել է ՀՀ առողջապահական համակարգի առանձնահատկությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի Տարածաշրջանային աղետների և հումանիտար արձագանքման նորաստեղծ բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դրանց արձագանքման, քաղաքացիական պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության, դիմակայուն ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող հարցեր։

Լենա Նանուշյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները, իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։

10 Նոյեմբեր, 2026 19:32
Վեր