Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արաբկիր վարչական շրջանի շուկային հարակից տարածքում` Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակում, ապամոնտաժել ենք կրպակաշարը, որոնց վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել էին։
Ազատված տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ենք, փոխելու ենք մայթերի ծածկույթը, վերգետնյա մալուխներն անցկացնելու ենք ստորգետնյա եղանակով՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկարգ միջավայր երևանցիների համար՛՛:
Տեսանյութը՝ այստեղ:

