Մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը. Փաշինյան Zarkerak - Մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը. Փաշինյան
Մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը. Փաշինյան

Մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսպիսով մենք նախագծում ենք ԹՐԻՓՓ նախագծի իրագործման կարևոր փուլը: Այս փուլում արդեն իսկ արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ՓԲԸ-ի բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու հարցի քննարկմանը:Հաջորդ փուլով մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի այն, որից հետո արդեն ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում ու արդեն գործնականում հնարավորություն կունենա իրականացնել աշխատանքները:

«Իհարկե արդեն այս երկուշաբթի օրը սկսեցին նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները, այսինքն տեղում՝ երկաթուղային հատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվում, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Զուգահեռ ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդակցման գծերի նախագծման աշխատանքներն են իրականացվում»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ այս ամենը դեռ անում է ՀՀ Կառավարությունը և երբ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը ձևավորված լինի գործերը կփոխանցեն իրեն:

«Սա անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծն է, որը պետք է իրականացնենք»,-ասաց վարչապետը:

26 Նոյեմբեր, 2026 11:20
Վեր