Հազարավոր դիմումներ, հարյուրավոր գողություններ․ ի՞նչ պատկեր է Հայաստանում  բջջային հեռախոսների գողությունների հետ կապված Zarkerak - Հազարավոր դիմումներ, հարյուրավոր գողություններ․ ի՞նչ պատկեր է Հայաստանում բջջային հեռախոսների գողությունների հետ կապված
Zarkerak Zarkerak - Հազարավոր դիմումներ, հարյուրավոր գողություններ․ ի՞նչ պատկեր է Հայաստանում բջջային հեռախոսների գողությունների հետ կապված
Հազարավոր դիմումներ, հարյուրավոր գողություններ․ ի՞նչ պատկեր է Հայաստանում  բջջային հեռախոսների գողությունների հետ կապված

Հազարավոր դիմումներ, հարյուրավոր գողություններ․ ի՞նչ պատկեր է Հայաստանում բջջային հեռախոսների գողությունների հետ կապված

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում 2026 թվականի 8 ամիսների ընթացքում արձանագրվել է բջջային հեռախոսների հափշտակության 407 դեպք, որից բացահայտվել է 244-ը, հայտնաբերվել է 86 սարք: Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից՝ հաելելով, որ հափշտակությունների համար մեղադրանք է առաջադրվել 11 անձի, որոնք արական սեռի են և չափահաս տարիքի: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 1621 կորստյան վերաբերյալ դիմում:

Ըստ գերատեսչության ներկայացրած տվյալների 2024 թվականին բջջային հեռախոսների հափշտակության արձանագրված դեպքերի թիվը բավականին բարձր է եղել՝ հասնելով 851-ի: Համեմատաբար քիչ է եղել նաև բացահայտման ցուցանիշը, որը հասել է 259-ի: Ներկայացված է եղել 2355  կորստյան վերաբերյալ դիմում, հայտնաբերվել է 114 սարք։

ՆԳՆ-ից նաև պարզաբանում են, որ 2024 թվականին բջջային հեռախոսների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել 103 անձի, որից 88-ը՝ արական, 15-ը՝ իգական սեռի։ Նրանցից 18-ը եղել են անչափահաս։

2024 թվականի համեմատ հաջորդող 2025 թվականին նկատվում է հեռախոսների հափշտակության արձանագրված դեպքերի համեմատական նվազում և բացահայտված դեպքերի աճ:

ՆԳՆ տվյալների համաձայն արձանագրվել է 816 նմանատիպ հանցագործություն, որից բացահայտվել է 269-ը: Ներկայացվել է 2370 կորստյան վերաբերյալ դիմում, հայտնաբերվել է 116 սարք։

Գերատեսչության տվյալների համաձայն մեղադրանք է առաջադրվել 43 անձի նկատմամբ, որից 40-ը՝ արական, 3-ը՝ իգական սեռի։ Նրանցից 2-ը եղել են անչափահաս։

27 Նոյեմբեր, 2026 14:55
Վեր