Այս պահին ինձ համար ամենակարևորը RAF-ի չեմպիոնական գոտին է․ Արման Ծառուկյան Zarkerak - Այս պահին ինձ համար ամենակարևորը RAF-ի չեմպիոնական գոտին է․ Արման Ծառուկյան
Zarkerak Zarkerak - Այս պահին ինձ համար ամենակարևորը RAF-ի չեմպիոնական գոտին է․ Արման Ծառուկյան
Այս պահին ինձ համար ամենակարևորը RAF-ի չեմպիոնական գոտին է․ Արման Ծառուկյան

Այս պահին ինձ համար ամենակարևորը RAF-ի չեմպիոնական գոտին է․ Արման Ծառուկյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։


UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայում հաջող ելույթների մասին։ Հայ մարտիկը RAF-ի գործող չեմպիոնն է միջին քաշային կարգում:

Դիլոն Դենիսի հետ մենամարտն ավելի հեշտ ստացվեց, քան ես սպասում էի։ Նա վախենում էր ինձնից, ես դա զգացի իմ փորձից։ Նա ուժ չունի ազատ ոճի ըմբշամարտի համար։ Ես նվաճեցի գոտին, և ոչ ոք չտուժեց։ Այս պահին ինձ համար ամենակարևորը RAF-ի չեմպիոնական գոտին է։ Երբ ես կնվաճեմ UFC-ի չեմպիոնի տիտղոսը, այն ավելի մեծ նշանակություն կունենա ինձ համար։ RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»,- ասել է հայ մարտիկը։

29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում մասնակցել է 10 մենամարտի, տարել 9 հաղթանակ ու կրել 1 պարտություն: Հայ մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր նոյեմբերի 14-ին՝ Աբու Դաբիում, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել էր բրազիլացի Նեյման Գրեյսիին:

 

 

27 Նոյեմբեր, 2026 19:38
Վեր