Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը Zarkerak - Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը
Zarkerak Zarkerak - Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը
Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Շառոյան-Սարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Արարատյան 88 հասցեում գործող համեմունքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։

Մասնավորապես՝

  • արտադրական շինությունների հատակների մակերևույթները ունեցել են վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը,
  • պատերը ունեցել են վնասված հատվածներ և մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել,
  • առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

27 Նոյեմբեր, 2026 14:58
Վեր