Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer Zarkerak - Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer
Zarkerak Zarkerak - Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer
Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer

Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է: Այս մասին վկայում է Worldometer-ի՝ 2026 թվականի  կյանքի երկար տևողության երկրների վարկանիշը, որը հիմնված է ՄԱԿ-ի վերջին գնահատականների վրա։

Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76.2 տարի է։ Կանանց դեպքում այդ ցուցանիշը 79.9 տարի է, իսկ տղամարդկանց՝ 72 տարի։

Վարկանիշի համաձայն՝ աշխարհում կյանքի միջին տևողությունը 73.8 տարի է։ Կանանց դեպքում այն 76.4 տարի է, իսկ տղամարդկանց՝ 71.2 տարի։ Առաջին տեղում Մոնակոն է՝ 86.7 տարի ցուցանիշով։ Երկրորդ տեղում Սան Մարինոն է՝ 86 տարի, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հոնկոնգը՝ 85.9 տարի ցուցանիշով։

Հատկանշական է, որ վարկանիշի առաջին հորիզոնականներում հիմնականում փոքր եվրոպական պետություններ և Արևելյան Ասիայի երկրներ են։ Ճապոնիան, Հարավային Կորեան և Հոնկոնգը նույնպես առանձնանում են կյանքի բարձր սպասվող տևողությամբ։

27 Նոյեմբեր, 2026 14:38
Վեր