Կասեցվել է «Ալեքսարս» ընկերության աղցանների արտադրությունը Zarkerak - Կասեցվել է «Ալեքսարս» ընկերության աղցանների արտադրությունը
Zarkerak Zarkerak - Կասեցվել է «Ալեքսարս» ընկերության աղցանների արտադրությունը
Կասեցվել է «Ալեքսարս» ընկերության աղցանների արտադրությունը

Կասեցվել է «Ալեքսարս» ընկերության աղցանների արտադրությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կասեցվել է «Ալեքսարս» ընկերության աղցանների արտադրությունը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ «Ալեքսարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Արտաշիսյան 100/2 հասցեում գործող աղցանների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ», «ՄԱՖԱնՄՔ», «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «աղցան ֆրանսիական» և «աղցան հավով և ընկույզով» արտադրատեսակները՝ «ԱՑԽՄ», «ՄԱՖԱնՄՔ», «E.coli», «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է աղցանների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «աղցան մայրաքաղաքային», «աղցան ֆրանսիական», «աղցան հավով և ընկույզով» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

27 Նոյեմբեր, 2026 18:18
Վեր