Արմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ տեսանյութ Zarkerak - Արմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ տեսանյութ
Zarkerak Zarkerak - Արմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ տեսանյութ
Արմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ տեսանյութ

Արմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 66-ամյա մի տղամարդ տանը պահում և իրացնում է թմրանյութ։

Տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է նոյեմբերի 14-ին։ ժամը 15․30-ի սահմաններում Արմավիրի քրեական ոստիկանները նախ Երևանում ձերբակալել են երկու քաղաքացու, որոնք Կիլիկիա ավտոկայարանի հետնամասում գումարի դիմաց թմրանյութ էին ձեռք բերել 66-ամյա տղամարդուց։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ թմրանյութ ձեռք բերած տղամարդկանց ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվեց մարիխուանայով 5 փաթեթ, մյուսում՝ մեկ փաթեթ։

Հետագա միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, որ 66-ամյա տղամարդը նոյեմբերի 17-ին նույնպես պատրաստվում է թմրանյութ իրացնել նույն վայրում։ Առավոտյան ժամը 9։25-ին քրեական ոստիկանները Կիլիկիա ավտոկայարանի հետնամասում ձերբակալել են 66-ամյա տղամարդուն և նրա կնոջն ու տեղափոխել Արմավիրի մարզային վարչություն։ Խուզարկությամբ կնոջ պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայով լցված երկու փաթեթ։

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև ամուսինների բնակության վայրում․ հայտնաբերվել է երեք փաթեթ մարիխուանա։

66-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

27 Նոյեմբեր, 2026 15:30
Վեր