Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. դեսպան Լաքոտը մեջբերել է Շիրազի «Էքսպրոմտ»-ն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը Zarkerak - Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. դեսպան Լաքոտը մեջբերել է Շիրազի «Էքսպրոմտ»-ն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը
Zarkerak Zarkerak - Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. դեսպան Լաքոտը մեջբերել է Շիրազի «Էքսպրոմտ»-ն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. դեսպան Լաքոտը մեջբերել է Շիրազի «Էքսպրոմտ»-ն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. դեսպան Լաքոտը մեջբերել է Շիրազի «Էքսպրոմտ»-ն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» բանաստեղծությունն ու դրա ֆրանսերեն թարգմանությունը՝ գրառումը զուգակցելով հայկական լեռները պատկերող լուսանկարով:

ԷՔՍՊՐՈՄՏ

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հովհաննես Շիրազ

15 Մայիս, 2021 14:29
Վեր