Արարատ Միրզոյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը Zarkerak - Արարատ Միրզոյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը
Արարատ Միրզոյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը

Արարատ Միրզոյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

 

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։

 

Քննարկվել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։

 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը։

 

 

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել: Սա արտահայտված է նաև ՀՀ կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։

21 Ապրիլ, 2026 18:43
Վեր