Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քիշնևի իշխանությունները կայուն տեմպերով առաջ են շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացում»։
Այս մասին Եվրախորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Չնայած Ռուսաստանի կողմից ճնշմանը և Ուկրաինայում պատերազմի հետևանքներին՝ Մոլդովայի Հանրապետությունը կայուն տեմպերով իրականացնում է բարձրորակ բարեփոխումներ։ Մոլդովայի տեխնիկական առաջընթացը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ Նախորդ ամիս անդամ պետությունները մեզ տվեցին բոլոր 33 բանակցային գլուխների շուրջ տեխնիկական բանակցություններ սկսելու մանդատ: Սա մոլդովացի ժողովրդի արտակարգ ջանքերի ճանաչումն էր»,- ասել է Կոսը։
Ըստ նրա՝ Մոլդովան և Ուկրաինան առաջատարներ են կատարողականի ցուցանիշներով, մինչդեռ Արևմտյան Բալկաններում առաջընթացը դանդաղ է։ Կոսը մտահոգություն է հայտնել Վրաստանում և Սերբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, որտեղ ըստ նրա՝ ժողովրդավարական նահանջը հեռացնում է այս երկրներին ԵՄ-ից, մինչդեռ Մոլդովայի Հանրապետությունը վճռական քայլեր է ձեռնարկում եվրոպական քաղաքական տարածքում ամրանալու ուղղությամբ: Հանձնակատարն իր խոսքն ավարտել է՝ կրկնելով, որ ընդլայնումը Եվրոպական Միության ամենակարևոր ռազմավարական քաղաքականություններից մեկն է, և որ Մոլդովայի Հանրապետությունը մայրցամաքում խաղաղության և կայունության այս տեսլականի էական մասն է կազմում։


