Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին Zarkerak - Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին
Zarkerak Zarkerak - Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին
Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին

Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Թբիլիսիի քաղաքային ժողովի փոխնախագահ Լևան Ջափարիձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թբիլիսիի քաղաքային օրենսդիր մարմինների միջև կապերն աշխուժացնելու ուղիները, որոնք իրենց հերթին կնպաստեն փոխգործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։

21 Ապրիլ, 2026 19:07
Վեր