Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է Zarkerak - Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է
Zarkerak Zarkerak - Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է
Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է

Թուրքական կողմը Երևանին հայտնել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին այն մասին, թե ինչ կարող է ասել այն մասին, որ թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

՛՛Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի՛՛,-ասել է Հունանյանը։

Ավելի վաղ Habertürk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան և Հայաստանը բանակցությունների ընթացքում որոշում են կայացրել վերացնել ուղիղ բեռնատար ավիափոխադրումների խոչընդոտները։

06 Հունվար, 2023 22:10
Վեր