Եթե ուզում ենք ՀՀ-ն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, պետք է տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Zarkerak - Եթե ուզում ենք ՀՀ-ն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, պետք է տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Zarkerak Zarkerak - Եթե ուզում ենք ՀՀ-ն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, պետք է տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Եթե ուզում ենք ՀՀ-ն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, պետք է տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Եթե ուզում ենք ՀՀ-ն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, պետք է տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին և պետք է ասեմ, որ դա համարում եմ ողջունելի քայլ: Կարևոր է  Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցությունները, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում: Այս մասին այսօր տեղի ունեցող մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցին:

«Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար: Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել, մենք նաև Պրահայում ենք հանդիպել. կարևոր է, որ դինամիկա ունենանք հարաբերություններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հույս հայտնեց, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը:

Նա նշեց, որ ակնկալում են նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում:

Վարչապետի խոսքով, այս իրադարձությունները ոչ միայն կարևոր են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև՝ միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում.

«Կարծում եմ, որ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում: Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը, և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում: Ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև խոսեց պատրաստակամության մասին: Նրա խոսքով, ինչպես նախկինում հայտարարել է, նաև Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու մասին: Փաշինյանը շեշտեց, որ «մենք դրան պատրաստ ենք և պետք է նաև անկեղծ ասեմ, որ շահագրգռված ենք դրանով: Նաև Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների և ավտոճանապարհների բացումը՝ արևելք-արևմուտք ուղղություններով», նաև նշեց, որ նոր ճանապարհների կառուցմամբ էլ են շահագրգռված: Վարչապետի խոսքով, միակ բանը, որն այս ամենին խանգարում է՝ Ադրբեջանի շարունակական խոսույթն է «ինչ-որ միջանցքների մասին»: Նա ընդգծեց, որ պատրաստ են իրագործել հայկական խաչմերուկի տեսլականը.

«Նաև հասկանում ենք, որ հայտնի հանգամանքների բերումով միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում և այս փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում կայունության և խաղաղության, և ոճ թե հակառակը:

Այս առումով պետք է ասեմ, որ այն, ինչը ես ներկայացրեցի որպես կարևոր էֆեկտ, պետք է նշել նաև, որ այս պարագայում շատ ավելի ակտիվ կլինի հյուսիս-հարավ ճանապարհային և երկաթուղային բեռնափոխադրումները, որովհետև այս պարագայում մենք խոսում ենք նաև Հայաստանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության, այսինքն Ադրբեջանի տարածքով Իրան-Հայաստան, Իրան-Ադրբեջան, և Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին: Մենք պատրաստ ենք այս ուղղությամբ գնալ»,-ընդգծեց Հայաստանի վարչապետը:

Անդրադառնալով երկու պետությունների միջև ֆուտբոլային խաղերին, Փաշինյանն ասաց, որ դա կախված է ընդհանուր իրավիճակից և երկու կողմերի քաղաքական կամքից.

«Մենք կարծում ենք, որ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով տարածաշրջանի և Հայաստանի շահերի մասին, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր ամանորյա ուղերձում նշել է, որ ի վերջո մի շատ կարևոր արձանագրում պետք է անենք՝ «եթե մենք ուզում ենք, որ ՀՀ-ն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, մենք պետք է մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մասին մտածենք»:

10 Հունվար, 2023 15:38
Վեր