ՀՀ նախագահի՝ անչափ գեղեցիկ մատուցած ուղերձը Zarkerak - ՀՀ նախագահի՝ անչափ գեղեցիկ մատուցած ուղերձը
Zarkerak Zarkerak - ՀՀ նախագահի՝ անչափ գեղեցիկ մատուցած ուղերձը
ՀՀ նախագահի՝ անչափ գեղեցիկ մատուցած ուղերձը

ՀՀ նախագահի՝ անչափ գեղեցիկ մատուցած ուղերձը

Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հրավիրած աշխատանքային ընթրիքին դաշնամուր է նվագել։ Այս երևույթը՝ հայակական դեղին մամուլի և սոցիալական ցանցերի՝ նույնքան դեղին որոշ օգտատերերի էջերում ծաղրանքով ընդունվեց։

Մինչդեռ ՀՀ նախագահի դաշնամուր նվագելու փաստը բարձր գնահատականի է արժանացրել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, ով տպավորած այդ փաստից՝ ֆեյսբուքյան էջում գրել է։

«Որոշ ճշմարտություն կա հայկական ասացվածքում՝ ծերության աչքերով ընկեր փնտրիր, իսկ երիտասարդի աչքերով՝ ձի։ Նախագահ Խաչատուրյանի այցն օգնել է ընդհանուր ընկերներ գտնելու, ինչպես նաև նորարարական գաղափարներ ունենալու հարցում․․․ Երեկոն նաև իրական անակնկալներ մատուցեց. մի պահ պետք է բարձրացվեր «Էստոնիա» ռոյալի կափարիչը, և հայ գործընկերը պետք է կատարեր մի քանի վառ սետղծագործություններ: Այսպիսով երեկոյի վերջում կարող էի բոլոր տաղանդավոր մարդկանց կենացը խմել ու նշել, որ իմ սիրած երաժշտական գործերից մեկը հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիոն» է»։

Դժվար է հիշել նման դեպք, երբ Հայաստանի նախագահի մասին այս կերպ բարձր ու նրբանկատ ձևով արտահայտված լինեին այլ երկրների առաջնորդները։ Առավել ևս նման գնահատականի դժվար արժանացած լինեին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։ 

Դիվանագիտւթյունը միայն բարձրաստիճան այցերի ու հանդիպումների ժամանակ քաղաքական երկխոսությունն ու առանձնազրույցները չեն։ Դիվանագիտությունը նաև անձնական հատկանիշների բացահայտումն է, որը Վահագն Խաչատուրյանի դեպքում բավական գեղեցիկ ու նրբաճաշակ է մատուցվել։ 

Գեղեցիկ խոսքով համեմված գնահատականը, որը տվել է ՀՀ նախագահին Էստոնիայի նախագահը,  դա միայն Վահագն Խաչատուրյանինը չէ։ 

Վահագն Խաչատուրյանը դաշնամուր նվագելով Էստոնիայի նախագահի ու մյուս բարձրաստիճան հյուրերի մոտ բացահայտել է ոչ միայն իր, այլև հայ ժողովրդի տաղանդը։ 

ՀՀ նախագահը գուցե և հենց դաշնամուրային գեղեցիկ կատարմամբ՝ Էստոնիային, ինչու չէ նաև աշխարհին է փոխանցել հայ ժողովրդի արարելու, ստեղծագործելու և խաղաղ ապրելու ուղերձը։ Ուղերձ, որն այսօր այնքան կարևոր է համշախարհային բախման կիզակետում հայտնված մեր երկրին ու ժողովրդին։ 

Մկրտիչ Իսրայելյան

18 Հունվար, 2023 21:28
Վեր