Հրշեջները մարել են Գորիսի տներից մեկում բռնկված հրդեհը Zarkerak - Հրշեջները մարել են Գորիսի տներից մեկում բռնկված հրդեհը
Zarkerak Zarkerak - Հրշեջները մարել են Գորիսի տներից մեկում բռնկված հրդեհը
Հրշեջները մարել են Գորիսի տներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Գորիսի տներից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունվարի 29-ին, ժամը 07:31-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավանգարդ թաղամասի Սևյան փողոցի տներից մեկի նկուղային հարկում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:18-ին, մարվել՝ 09։44-ին։ Այրվել է տան նկուղային հարկի փայտե առաստաղը (մոտ 25 քմ), և ջերմահարվել` առաջին հարկի 2 սենյակ:

29 Հունվար, 2023 14:58
Վեր