Եգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-Սիսի Zarkerak - Եգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-Սիսի
Zarkerak Zarkerak - Եգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-Սիսի
Եգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-Սիսի

Եգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-Սիսի

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին Եգիպտոսի կողմից գազի և էներգիայի արտահանման վերաբերյալ քննարկում են ունեցել։ Այս մասին Երևանում նախագահների համատեղ հայտարարության ժամանակ ասաց էլ–Սիսին։

«Այսօր մեր բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել այն առաջխաղացմանը, որին հասել է Եգիպտոսը էներգիայի արդյունահանման ոլորտում, ոչ միայն գազի ոլորտում, այլև կապված կանաչ ջրածնի ազգային ռազմավարության գործարկման հետ։ Սա դարձել է խոստումնալից ներդրումային ուղղություն` հաշվի առնելով արդյունաբերության համար անհրաժեշտ էներգետիկ ռեսուրսների և դրա հետ կապված էներգիայի առկայությունը»,– նշեց էլ–Սիսին։

Հիշեցնենք, որ էլ–Սիսին Երևան է ժամանել հունվարի 28-ին։ Նա տարածաշրջանային այցով է գտնվում Հայաստանում։ Մինչ այդ Եգիպտոսի նախագահը եղել է Ադրբեջանում։

29 Հունվար, 2023 14:00
Վեր