Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Նա մասնավորապես գրել է.
«Արմեն Աշոտյանը, Էդմոն Մարուքյանն ու Կարեն Ավագյանն ԱՅՍՕՐ Վիեննայում հանդիպում են ունեցել Ադրբեջանի պատգամավորների և ադրբեջանցի փորձագետների հետ։
Մամուլում լռություն է. ոչ մեկ չի գրում, որ ադրբեջանցիների հետ հանդիպում է եղել, նորմալ է, բան չեմ ասում։
Բայց մտովի պատկերացրեք` Էդմոն Մարուքյանը, եթե մենակով մասնակցեր այդ հանդիպմանը, նույն Աշոտյանն ինչեր էր գրելու` նրան անվանելով Փաշինյանի կողմից թուրքի հետ բանակցելու համար ուղարկված բանագնաց։
Իսկ թե ի՜նչ պայթյուն տեղի կունենար հայկական մեդիադաշտում, եթե ՀՀԿ ներկայացուցիչների փոխարեն ՔՊ պատգամավորներ մասնակցեին այդ քննարկմանը, երևի արդեն պատկերացրեցիք»: