ՀՀ-ն ունի քաղաքական կամք հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Միրզոյան Zarkerak - ՀՀ-ն ունի քաղաքական կամք հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Միրզոյան
Zarkerak Zarkerak - ՀՀ-ն ունի քաղաքական կամք հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Միրզոյան
ՀՀ-ն ունի քաղաքական կամք հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Միրզոյան

ՀՀ-ն ունի քաղաքական կամք հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար:

X-ի իր էջում գրառմամբ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։

Էնթոնի Բլինքենը հանդիպմանը նշել է, որ Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։

10 Հուլիս, 2024 22:24
Վեր