Չինաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է Լիբանան մեկնելու վտանգների մասին Zarkerak - Չինաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է Լիբանան մեկնելու վտանգների մասին
Zarkerak Zarkerak - Չինաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է Լիբանան մեկնելու վտանգների մասին
Չինաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է Լիբանան մեկնելու վտանգների մասին

Չինաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է Լիբանան մեկնելու վտանգների մասին

Չինաստանի իշխանությունները զգուշացնում են երկրի քաղաքացիներին Լիբանան մեկնելու վտանգների մասին, որտեղ նրանք պետք է մշտապես պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներին։ Այս մասին հայտնում է Բեյրութում Չինաստանի դեսպանատունը։

«Արտաքին գործերի նախարարությունը և Լիբանանում Չինաստանի դեսպանությունը հիշեցնում են Չինաստանի քաղաքացիներին ուշադիր հետևել երկրում իրավիճակի զարգացումներին: Այս օրերին Լիբանան մեկնելիս պետք է զգույշ լինել։ Մենք հիշեցնում ենք Չինաստանի քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք գտնվում են Լիբանանում, որ ավելի զգոն լինեն», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

05 Օգոստոս, 2024 19:24
Վեր