Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում Zarkerak - Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում
Zarkerak Zarkerak - Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում
Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պորտուգալիայի ազգային հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Լեհաստանի ընտրանու դեմ խաղում խփած գոլի, ինչպես նաև տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է հատել ընտրանու պաշտոնական խաղերում տարած 100 հաղթանակի շեմը։ Այս մասին տեղեկացնում է Stats Foot-ը։

Ռոնալդուն գոլ խփեց 37-րդ րոպեին և փոխարինվեց 63-րդ րոպեին։ Վերջինս իր նորամուտը Պորտուգալիայի հավաքականում նշել է 2003 թվականին։ Նա մասնակցել է 212 հանդիպման՝ դառնալով 132 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Ազգերի լիգայի խմբային փուլի երեք տուրերից հետո Պորտուգալիան վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը A լիգայի 1-ին խմբում։

Աղբյուր  ArmSport.am

13 Հոկտեմբեր, 2024 18:15
Վեր