Մենք կորցրել ենք հազարավոր ձայներ այս ռեֆորմի արդյունքում, բայց բոլոր ավտոբուսները երևանցիների սեփականությունն են. Հայկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են գնացել տրանսպորտի գնի թանկացման Zarkerak - Մենք կորցրել ենք հազարավոր ձայներ այս ռեֆորմի արդյունքում, բայց բոլոր ավտոբուսները երևանցիների սեփականությունն են. Հայկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են գնացել տրանսպորտի գնի թանկացման
Zarkerak Zarkerak - Մենք կորցրել ենք հազարավոր ձայներ այս ռեֆորմի արդյունքում, բայց բոլոր ավտոբուսները երևանցիների սեփականությունն են. Հայկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են գնացել տրանսպորտի գնի թանկացման
Մենք կորցրել ենք հազարավոր ձայներ այս ռեֆորմի արդյունքում, բայց բոլոր ավտոբուսները երևանցիների սեփականությունն են. Հայկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են գնացել տրանսպորտի գնի թանկացման

Մենք կորցրել ենք հազարավոր ձայներ այս ռեֆորմի արդյունքում, բայց բոլոր ավտոբուսները երևանցիների սեփականությունն են. Հայկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են գնացել տրանսպորտի գնի թանկացման

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բնականաբար, ցանկացած գործողության արդյունքում լինում են և՛ դժգոհություններ, և՛ գոհ կարծիքներ: Ես տեսել եմ, որ քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ տրանսպորտներն ուշ-ուշ են գալիս և մարդիկ ստիպված իրար գլխի լցված են երթևեկում, նաև սա է այն պատճառը, որի համար որոշում է կայացվել գները թանկացնել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի գնի թանկացմանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Սարգսյանը խոսելով տրանսպորտային համակարգի նախկին վիճակի մասին՝ նշեց. «Գիտեք, որ վարչական շրջանների նախկին ղեկավարները, թաղապետներն ունեցել են երթուղային գծեր, որոնք հավաքել են 100 դրամները, պատշաճ ծառայություն չեն մատուցել, ամեն ամիս հսկայական գումարներ են աշխատել և մենք չենք ունեցել լավ տրանսպորտ: Հիմա ժողովրդի կողմից ձևավորվել է իշխանություն, որն ասում է, ժողովուրդ ջան, կա՛մ պետք է մնա հետևյալը, որը կա, կա՛մ պետք է բոլորով գումար հավաքենք, առնենք լավ տրանսպորտ, երթևեկենք լավ տրանսպորտով: Եթե մեր քաղաքացին ուզում է 15-20 րոպեում հասնել աշխատանքի, ստիպված չլինի 1 ժամ սպասել տրանսպորտի, մեզ պետք են նոր տրանսպորտային միջոցներ»:

Պատգամավորը նաև հավելեց. «Քաղաքի ղեկավարությունը կարող է տրանսպորտի համար որևէ գումար չվերցնի, գույքահարկ չհավաքագրի, աղբահանության համար գումար չհավաքի ու պատկերացնո՞ւմ եք մեր քաղաքի վիճակը: Գումարից կտրվելը մարտահրավեր է, բոլորը բնականաբար, ուզում են շատ վաստակել, ուզում են ավելի քիչ ծախսել, սրանով են պայմանավորված դժգոհությունները, որոնք առաջանում են»:

Սարգսյանն ընդգծեց, որ տրանսպորտի գնի թանկացումը իրենց քաղաքական ուժին բերել է ռեյտինգի նվազում. «Մենք կորցրել ենք հազարավոր ձայներ այս ռեֆորմի արդյունքում, և մենք դա քաջ գիտակցել ենք: Բայց մենք ինչու ենք դա արել, մենք կարող ենք ձեռք չտալ համակարգին, թողնել ինչպես կա և չկորցնել այն ձայները, որոնք այս ընթացքում կորցրինք: Բոլոր այն ավտոբուսները, որոնք Երևանում երթևեկում են՝ երևանցիների սեփականությունն են»:

05 Փետրվար, 2025 16:26
Վեր