Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո. նա պատմել է՝ ինչի շնորհիվ է կարողացել ողջ մնալ Zarkerak - Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո. նա պատմել է՝ ինչի շնորհիվ է կարողացել ողջ մնալ
Zarkerak Zarkerak - Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո. նա պատմել է՝ ինչի շնորհիվ է կարողացել ողջ մնալ
Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո. նա պատմել է՝ ինչի շնորհիվ է կարողացել ողջ մնալ

Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո. նա պատմել է՝ ինչի շնորհիվ է կարողացել ողջ մնալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պերուացի ձկնորսին ողջ են գտել Խաղաղ օվկիանոսում 95 օր դեգերելուց հետո, հաղորդել է CNN-ը՝ Պերուի պետական ​​«Անդինա» լրատվական գործակալությանը հղումով:

61-ամյա Մաքսիմո Նապա Կաստրոն իր ձկնորսական նավով ծով է դուրս եկել դեկտեմբերի 7-ին Մարկոնայից՝ երկրի հարավում գտնվող ափամերձ քաղաքից, սակայն վատ եղանակի պատճառով նա շեղվել է ճանապարհից և կորցնել ուղղությունը: Նրան մարտի 11-ին հայտնաբերել է Էկվադորյան ձկնորսական նավը՝ հյուսիսային Պերուի ափերի ջրերում՝ խիստ ջրազրկված և ծայրահեղ ծանր վիճակում:

Փրկվելուց հետո Նապա Կաստրոն, արցունքներն աչքերին, պատմել է տեղական լրատվամիջոցներին, որ իրեն հաջողվել է ողջ մնալ՝ խմելով անձրևաջուր և ուտելով միջատներ, թռչուններ և կրիա: Վերջին 15 օրը նա անցկացրել է առանց սնվելու, հաղորդում է Reuters-ը։

Նապա Կաստրոն ընդգծել է, որ ողջ մնալու համար շարունակ մտածել է ընտանիքի մասին: «Ես ասացի, որ չեմ ուզում մեռնել հանուն մորս, հանուն մի քանի ամսական թոռնուհուս։ Ամեն օր մտածում էի մորս մասին»,- պատմել է տղամարդընա։

Ձկնորսի դուստրը՝ Ինես Նապա Տորեսը, շնորհակալություն է հայտնել էկվադորցի ձկնորսներին՝ իր հոր կյանքը փրկելու համար։

16 Մարտ, 2025 18:50
Վեր