Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից Zarkerak - Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից
Zarkerak Zarkerak - Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից
Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան շարժումը  ներողություն է խնդրել հայ ֆուտբոլասերներից` Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների խմբի սադրիչ պահվածքի համար:

Այս մասին գրել է երկրպագուական «Հայկական առաջին ճակատ» շարժման համահիմնադիր Սերգեյ  Ջանջոյանը: 

«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` «Կոմագեբին», ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում։

Ինչպես նշել եմ մի քանի անգամ, ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի,  որ մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան»,- նշել է Ջանջոյանը՝ հավելելով, որ վրացի երկրպագուների սադրիչ գործողությունների մասին կխոսի ավելի ուշ։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին ու պարտվեց 6:1 հաշվով:

Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել են խաղադաշտ`վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա ու պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ:

24 Մարտ, 2025 12:09
Վեր