Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳՆ-ների միջև Zarkerak - Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳՆ-ների միջև
Zarkerak Zarkerak - Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳՆ-ների միջև
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳՆ-ների միջև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 15-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական մայրաքաղաքում տեղի են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները, որոնք գլխավորել են նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը և Վաել Համեդը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության ավանդական բարձր մակարդակը, որոնք վերջին տարիներին առավել ակտիվացել են բարձրագույն մակարդակով տեղի ունեցած փոխադարձ այցելությունների արդյունքում:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճող տեմպերի վերաբերյալ, մտքեր փոխանակել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության առավել սերտացման շուրջ:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը: Այս համատեքստում հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցել Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում իրերի ներկայիս դրությունը, տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

15 Ապրիլ, 2025 19:11
Վեր