Շուշիի գրավման օրը մնում է Շուշիի գրավման օր, այնպես չէ, որ այսօր Շուշին օկուպացված է, ուրեմն պետք չի տոնել. Ռոբերտ Ղևոնդյան Zarkerak - Շուշիի գրավման օրը մնում է Շուշիի գրավման օր, այնպես չէ, որ այսօր Շուշին օկուպացված է, ուրեմն պետք չի տոնել. Ռոբերտ Ղևոնդյան
Zarkerak Zarkerak - Շուշիի գրավման օրը մնում է Շուշիի գրավման օր, այնպես չէ, որ այսօր Շուշին օկուպացված է, ուրեմն պետք չի տոնել. Ռոբերտ Ղևոնդյան
Շուշիի գրավման օրը մնում է Շուշիի գրավման օր, այնպես չէ, որ այսօր Շուշին օկուպացված է, ուրեմն պետք չի տոնել. Ռոբերտ Ղևոնդյան

Շուշիի գրավման օրը մնում է Շուշիի գրավման օր, այնպես չէ, որ այսօր Շուշին օկուպացված է, ուրեմն պետք չի տոնել. Ռոբերտ Ղևոնդյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շուշիի գրավման օրը մնում է Շուշիի գրավման օր, այնպես չէ, որ այսօր Շուշին օկուպացված է և ընդհանրապես Արցախը մերը չէ, այլևս պետք չի տոնել Շուշիի գրավման օրը, որովհետև այդ հաջողությունն այսպես թե այնպես եղել է: Մայիսի 9-ը հաղթանակի օրն է, Հայրենական պատերազմի հաղթանակի օրն է, Արցախի բանակի օրն էր, այսօր այլևս Արցախի բանակը չկա, սակայն, ընդհանուր առմամբ, Մայիսի 9-ի մասին խոսել՝ որպես ընկճվածության հոմանիշ, ես այնքան էլ ճիշտ չեմ համարում: Ճիշտ չէի համարում նաև նախկինում Մայիսի 9-ն այդքան ֆետիշացնելը, մենք շատ ավելի կարևոր տոներ էլ ունենք, օրինակ՝ Սեպտեմբերի 21-ը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մայիսի 9-ի խորհրդին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Խոսելով հայկական բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին՝ քաղաքագետն ընդգծեց. «Հուսանք, որ ՀՀ ՊՆ-ն բանակի բարոյահոգեբանական վիճակը կարողացել է վերակագնել, սակայն եթե խոսենք ընդհանուր պատրաստվածության մասին, ապա իմ գնահատմամբ՝ մեծ մասամբ այդ աշխատանքը կատարված է, այսինքն՝ բանակն այսօր պատրաստ է օրինակ՝ պատերազմ մղելու, այլ հարց է՝ կկարողանանք դիմակայել, թե՝ ոչ, բայց պատերազմ մղելու այսօր պատրաստ է՝ ի տարբերություն 2021-22 թվականների, երբ իրավիճակն այնպիսինն էր, որ նույնիսկ հնարավոր պատերազմի դեպքում դիմագրավելը կամ վստահ լինելը, որ բանակը կկարողանա պատերազմի մեջ մտնել՝ բավական բարդ էր: 2025 թվականին ՀՀ բանակը որոշակի առումով վերականգնել է իր հնարավորությունները, գուցե դեռ չենք հասել նրան, որպեսզի կարողանանք հավասարը հավասարի պես խոսել Ադրբեջանի հետ, սակայն այն, որ այսօր նույն Ադրբեջանին պատերազմի միջոցով ինչ-որ հաջողությունների հասնելը շատ ավելի բարդ է լինելու, դա փաստ է»:

Անդրադառնալով նաև բանակում տեղի ունեցող բարեփոխումներին՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց. «Հետազոտություն ենք արել, որի ժամանակ պարզել ենք, որ ռազմաքաղաքական կախվածության առյուծի բաժինը կապված է ՀՀ բանակում ռուսական սպառազինության և ՀՀ բանակի անձնակազմի ՌԴ-ում վերապատրաստվելու երևույթների հետ: Սա ՀՀ բանակի գլխավոր արգելակներից մեկն է: Որոշակի փորձեր և գործողություններ կան, մենք տեսնում ենք, որ զենք է ձեռք բերվում Հնդկաստանից, Ֆրանսիայից և այլ ուղղություններից: Բարեփոխումները պետք է շարունակական լինեն, ճիշտ չէ խոսել վերջնակետերի մասին, անընդհատ պետք է նորարարություններ իրականացնել, որովհետև աշխարհը կանգնած չէ՝ այդ թվում ռազմական ոլորտն է առաջ գնում և անհրաժեշտ է պլանավորումներ իրականացնել ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ, և դրանք անընդհատ պետք է թարմացվեն: Մենք պետք է անընդհատ խոսենք այն մասին, որ մեր բանակը գտնվում է զարգացման ինչ-որ մի փուլում և այդ զարգացման փուլերն անվերջ են»:

Այս ամենի համատեքստում Ղևոնդյանը կարևորեց նաև սահմանազատման  գործընթացը. «Դելիմիտացման գործընթացը շատ կարևոր է, որովհետև այն հնարավորություն է տալիս ֆիքսել Հայաստանի սահմանները և ունենալ միջազգային ճանաչում, ինչը նշանակում է, որ հետագայում Ադրբեջանի ցանկացած գործողություն այդ դելիմիտացված հատվածում չի ունենալու լեգիտիմություն, որովհետև փաստացի դա ճանաչված սահման է, ինչը որոշակի առումով նվազեցնում է ռիսկերը ՀՀ-ի համար, բայց, բնականաբար՝ չի վերացնում: Այս գործընթացը ևս մեկ բաղադրիչ է, որը կարևոր է անվտանգային համակարգի բարելավման համար»:

 

Աննա Բզնունի

09 Մայիս, 2025 11:08
Վեր