Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով Zarkerak - Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով
Zarkerak Zarkerak - Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2023 թվականի համեմատ, 2025 թվականին պետական բյուջեից տարածքների վարձակալության նպատակով հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով կամ 21.8%-ով։ Այս մասին տեղեկացնում է Պետական գույքի կաավարման կոմիտեն:

  • 2023թ.՝ 20 պետական մարմնի աշխատանքային գործունեության համար տրամադրվել է 563,126,500 դրամ, որի շրջանակում վարձակալվել է 54,729 քմ և 0.8 հա մակերեսներով անշարժ գույք,
  • 2024թ.՝ 19 պետական մարմնի համար՝ 492,480,800 դրամ, 52,928 քմ և 0.3 հա մակերեսներով անշարժ գույք,
  • 2025թ.՝ 17 պետական մարմնի համար՝ 439,930,400 դրամ, 26,719.2 քմ մակերեսներով անշարժ գույք։

«Կոմիտեն շարունակաբար միջոցներ է ձեռնարկում պետական մարմինների կողմից ոչ պետական տարածքների վարձակալությունը հնարավորինս նվազեցնելու և դրանք պետական սեփականություն հանդիսացող տարածքներով փոխարինելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

08 Մայիս, 2025 14:43
Վեր