Իմփիչմենթի գործընթացը չի կարող անհանգստացնել իշխանությանը. դրա նպատակն ընդդիմադիր դաշտում մյուս ուժերի նկատմամբ առավելություն ստանալն է. Ռոբերտ Ղևոնդյան Zarkerak - Իմփիչմենթի գործընթացը չի կարող անհանգստացնել իշխանությանը. դրա նպատակն ընդդիմադիր դաշտում մյուս ուժերի նկատմամբ առավելություն ստանալն է. Ռոբերտ Ղևոնդյան
Zarkerak Zarkerak - Իմփիչմենթի գործընթացը չի կարող անհանգստացնել իշխանությանը. դրա նպատակն ընդդիմադիր դաշտում մյուս ուժերի նկատմամբ առավելություն ստանալն է. Ռոբերտ Ղևոնդյան
Իմփիչմենթի գործընթացը չի կարող անհանգստացնել իշխանությանը. դրա նպատակն ընդդիմադիր դաշտում մյուս ուժերի նկատմամբ առավելություն ստանալն է. Ռոբերտ Ղևոնդյան

Իմփիչմենթի գործընթացը չի կարող անհանգստացնել իշխանությանը. դրա նպատակն ընդդիմադիր դաշտում մյուս ուժերի նկատմամբ առավելություն ստանալն է. Ռոբերտ Ղևոնդյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս գործընթացի նպատակը մեկն է՝ ընդդիմադիր դաշտում առավելություն ստանալ մյուս ուժերի նկատմամբ: Ակնհայտ է, որ գործընթացը վերջանալու է հենց սրանով, այսինքն՝ վերջանալու է այն պահին, երբ պարզ դառնա, որ այդ նպատակն իրացվել է, որովհետև դրանից ավելին անելու ռեսուրս որևէ մեկը չունի»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի սկսած իմփիչմենթի գործընթացին և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Խոսելով «Հայաստան» դաշինքի դիրքորոշման մասին՝ Ղևոնդյանը նշեց. «Մենք տեսանք, որ Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ իր հերթին որոշեց պաշտպանել այս թեկնածուին, սա քաղաքագիտական առումով միակ ճիշտ որոշումն էր ստեղծված իրավիճակում, հակառակ դեպքում, նրանք կկորցնեին այն մարդկանց վստահությունը, ովքեր իրենց են համակրում և կարելի է ասել՝ այս գործողությամբ Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ հնարավորին չափով մեղմացրեց այդ մրցակցությունում իր կորուստների թիվը: Այս ամբողջ գործընթացն ընդամենը դրա մասին է»:

Ըստ Ղևոնդյանի՝ գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի աջակցություն, ինչը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերը միասին չունեն. «Դրա համար անհրաժեշտ է ևս երկու ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից չեմ կարծում, որ հնարավոր կլինի ստանալ այդ ձայները, իսկ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանն արդեն հայտարարել են, որ իրենք չեն պաշտպանելու ուրիշ թեկնածուի: Գործընթացը եղավ, իր նպատակին ծառայեց, վերջացավ: Ընթացքում գուցե փորձեն ինչ-որ գործողություններ իրականացնել, բայց դրանք ընդամենը կլինեն թոզ փչելու նման բան»:

Քաղաքագետը բացառեց, որ իմփիչմենթի գործընթացը նույնիսկ ԱԺ-ում քննարկման կհասնի. «Բոլոր գործողությունները, որոնք կլինեն՝ ընդամենն արդեն տեղի ունեցած, վերջացած գործընթացի որոշ արձագանքներ են լինելու: Այն գործընթացը, որը թղթի վրա է գրված, տեղի չի ունենալու, նպատակն էլ դա չէր, որովհետև դա իրացնել հնարավոր չէ: Նրանք պետք է հայտարարեն, որ ցանկանում են վարչապետին փոխել և ցանկանում են փոխել մի մարդով, ով իր հետևորդների մոտ ունի բավական հեղինակություն, որպեսզի կարողանան այդ մարդկանց դեպի իրենց տրամադրել, ոչ թե օրինակ՝ ընտրությունների ժամանակ դեպի Քոչարյանի, Բագրատ Գալստանյանի, կամ իրենց դաշտում գործող մեկ այլ թեկնածուի օգտին»:

Ղևոնդյանն ընդգծեց, որ սկսված իմփիչմենթի գործընթացները որևէ կերպ չեն կարող անհանգստացնող լինել իշխանության համար. «Գոյություն ունեցող կառուցվածքը հնարավորություն չի տալիս մինչև 2026 թվականի հունիսի 7-ն էական որևէ փոփոխություն իրականացնել, եթե որևէ ֆորս-մաժորային իրավիճակ տեղի չունենա: Բոլորը պատրաստվում են 2026 թվականի հերթական ընտրություններին, ընդդիմադիր դաշտում շատ սուր մրցակցություն կա ընդդիմադիր դաշտի գլխավոր ուժը լինելու համար»:

 

Աննա Բզնունի

10 Հունիս, 2025 15:12
Վեր