Տղամարդը օտարերկրացուն օդանավակայանից «Ալեքսանդրա» հյուրանոց տեղափոխելու համար պահանջել է 100 եվրո Zarkerak - Տղամարդը օտարերկրացուն օդանավակայանից «Ալեքսանդրա» հյուրանոց տեղափոխելու համար պահանջել է 100 եվրո
Zarkerak Zarkerak - Տղամարդը օտարերկրացուն օդանավակայանից «Ալեքսանդրա» հյուրանոց տեղափոխելու համար պահանջել է 100 եվրո
Տղամարդը օտարերկրացուն օդանավակայանից «Ալեքսանդրա» հյուրանոց տեղափոխելու համար պահանջել է 100 եվրո

Տղամարդը օտարերկրացուն օդանավակայանից «Ալեքսանդրա» հյուրանոց տեղափոխելու համար պահանջել է 100 եվրո

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ալեքսանդրա» հյուրանոցի բնակիչ, Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Իրինա Լիվիա Վիկտորի Նիցուին «Զվարթնոց» օդնավակայանից մինչև հյուրանոց տեղափոխելու համար՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խաբեությամբ պահանջել և ստացել է 100 եվրո։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյա Վահագն Մ․-ն։Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

 

21 Նոյեմբեր, 2025 16:24
Վեր