Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանում 30 տոկոսով հոսանքարկումների թիվը նվազել է, վերազինել ենք մի շարք ենթակայաններ, վերացրել ենք տեխնիկական խնդրներ նաև պատշաճ հերթապահություն ենք իրականացնում»,- այս մասին ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու ՀԾԿՀ նիստի ընթացքում:
Խոսելով ՀԷՑ-ում իր աշխատավարձից, նշեց, որ ինքը պաշտոնատար հայտարարատու անձ է, տվյալները կան հայտարարագրի մեջ.«Ես և իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք տասնյակ միլիոնավոր պարգևավճարներից, որոնք ստացել են այս որոշումը վիճարկող և ազատված պաշտոնյաները»:
«Ես Կարապետյանների ընտանիքի համար բավականին մեծ շնորհակալ գործ եմ արել այս երեքուկես ամիսների ընթացքում, եթե ոչ միլիարդավոր, ապա հարյուր միլիոնավոր դրամների խնայողություններ՝ գնման գործընթանցների արդյունքում, ներդրումային ծրագրերի մատակարարումների գործընթացների իրականացման թափանցիկություն, ինչպես նաև միջին ու վերին օղակներում առկա ստվերային շրջանառության դեմ պայքարելով ահռելի խնայողություն եմ արել, որոնք վերջնարդյունքում դառնալու են շահույթ, դրա հարկը վճարելու է Կարապետյան ընտանիքը, որը դիվիդենդ է լինելու վերջնարդյունքում»:


