Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը՝ թույլատրելի է. Փաշինյան Zarkerak - Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը՝ թույլատրելի է. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը՝ թույլատրելի է. Փաշինյան
Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը՝ թույլատրելի է. Փաշինյան

Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը՝ թույլատրելի է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը՝ թույլատրելի է: Իմ այստեղ գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է, եթե ժողովրդի ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, ինքն անպայման կարտահայտվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Փաշինյանը նշեց. «Իմ կարծիքով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը. նախորդող շրջանի այն քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, ովքեր Հայաստանն առաջնորդել է և տարել են դեպի թակարդ, այդ ընտրությունների արդյուքնում այդ բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան, համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա: Մարդիկ արդեն զզվել են այդ նախկին-ներկա քննարկումներից, այդ խոսակցությունները հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից: Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չունի քաղաքական քննարկումների բովանդակության մեջ»:

20 Նոյեմբեր, 2025 12:56
Վեր