Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող C130 թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռը։ Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են Վրաստանի իշխանությունների հետ համակարգմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ:


