Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ղազախական ցորենի հետ էս ինչ է կատարվում, որ նայես ոնց որ «Շուրիկի նոր արկածները» կամ «Օպերացիա Ի»-ի սցենարիստները գրած լինեն: Ցանկացած ցորեն շուկայական ապրանք է, ունի գին և լոգիստիկա: Հիմա նոր ճանապարհով Ա կետից հասել է Բ կետ, այդ գնումը չի իրականացրել կառավարությունը, իրականացրել է մասնավորն իր կարիքների համար: Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերել է այդ ճանապարհով: Էս ինչ թեմա է, ուզում է 1260-րդ սորտի լինի, մարդը գնացել է ինքն իր փողը տվել, դա բյուջեից չի, գնացել է ապրանք է առել, պիտի բերեր դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով, ինչում է պրոբլեմը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Ղազախստանից բերված ցորենի կարգի շուրջ քննարկումներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ռուսական արտաքին հետախուզության տարած տեղելկությանը, թե Հայաստանը պատրաստվում է հօգուտ ուկրաինական հացահատիկի հրաժարվել ռուսականից, նա նշեց.«Հայաստանը երբեք չի հրաժարվի ՌԴ-ից ցորեն ձեռք բերելուց, պաշտոնապես ասում եմ: Բայց չի հրաժարվի տեսնել շուկայում էլ ինչ կա, էլ ով է ցորեն վաճառում: Այսօր առաջարկներ կան, ուրիշ վաճառողներ ասում են կարող է հետաքրքիր է այս թեման, մենք ասում ենք՝ գինը ասեք: Ցորեն առնելը ամուսնությու՞ն է, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ Եզրասի օրհնությամբ տենց հարաբերության մեջ չենք մտել»:


