Հայտնաբերվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը Zarkerak - Հայտնաբերվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը
Zarkerak Zarkerak - Հայտնաբերվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը
Հայտնաբերվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը

Հայտնաբերվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 թուրք զինծառայողներից 19-ի մարմինները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Վերջին զինվորականի մարմնի որոնումները շարունակվում են։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն հայտարարել է, որ մշտական ​​կապի և համակարգման մեջ է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի հետ։ Ստեղծվել է միջազգային քննչական խումբ, որի մեջ ներգրավված են թուրք և վրացի մասնագետներ։

Այսօր ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայտնաբերվել է վթարի ենթարկված թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը։

12 Նոյեմբեր, 2025 17:30
Վեր