Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Գաբրիել Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ, և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Շանթ Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ, և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

