Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել․
«Ուրախալի նորություն Երևանի կենդանաբանական այգուց
Այսուհետև բորենիանման շների ազատավանդակում կարող եք տեսնել ոչ միայն 3 հասուն առանձնյակ, այլև՝ 6 փոքրիկ ձագուկ
Մեր փոքրիկ բնակիչները դեռ զգուշավոր են և ոչ միշտ են երևում, բայց համբերատար այցելուները անպայման կտեսնեն նրանց խաղը, վազքն ու հետաքրքրասեր բնավորությունը
Սա կարևոր ու խորհրդանշական իրադարձություն է Երևանի կենդանաբանական այգու համար, քանի որ նման կենդանիների բարեհաջող բազմացումը վկայում է կենդանիների նկատմամբ ապահովված բարձր խնամքի և մասնագիտական մոտեցման մասին։
Եկե՛ք ու հանդիպե՛ք մեր նոր փոքրիկ բնակիչներին»։

