Արարատ Միրզոյանը և Դանիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր Zarkerak - Արարատ Միրզոյանը և Դանիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանը և Դանիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Արարատ Միրզոյանը և Դանիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Դանիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 12-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյունգեի, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև աճող համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան–Նորդիկ-բալթյան երկրներ (NB8) ձևաչափով: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այդ երկրներիհավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանության ու լավ կառավարմանը ոգեշնչում և աջակցում է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ հետ գործընկերության խորացման ճանապարհին:

Նախարարը հիշատակել է 2025թ. մարտին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու մասին» օրենքը, որն առաջին հերթին ՀՀ քաղաքացիների ձգտումների արտահայտումն էր քաղաքացիական նախաձեռնության միջոցով։

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝՝ նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը փոխադարձ առավելություններ է ստեղծում ինչպես տարածաշրջանի երկրների համար, այնպես էլ դրանից անդին՝ նպաստելով Եվրոպայից դեպի Ասիա և հակառակը հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ մոտեցումը ։

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերին։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է դանիացի խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի։

 

12 Նոյեմբեր, 2025 22:19
Վեր