Գազալցակայանի գործունեություն է կասեցվել Zarkerak - Գազալցակայանի գործունեություն է կասեցվել
Zarkerak Zarkerak - Գազալցակայանի գործունեություն է կասեցվել
Գազալցակայանի գործունեություն է կասեցվել

Գազալցակայանի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Կարեն Հայրապետյան Էդիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Արարատի մարզ, գ. Դաշտավան, Մասիս - Էջմիածին խճուղի 21)։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

 

«Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում՝ թերլիցքավորում ։

 

Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։

 

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։

12 Նոյեմբեր, 2025 22:56
Վեր