Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 11-12-ը, ըստ որի՝ բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել է նաև հոգեկան ներգործության, ավազակության, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ խուլիգանության, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


