Առաջարկվում է 45000 դրամի չափով պետական տուրք սահմանել մետաղական ամրանների մասով ներմուծման համար Zarkerak - Առաջարկվում է 45000 դրամի չափով պետական տուրք սահմանել մետաղական ամրանների մասով ներմուծման համար
Zarkerak Zarkerak - Առաջարկվում է 45000 դրամի չափով պետական տուրք սահմանել մետաղական ամրանների մասով ներմուծման համար
Առաջարկվում է 45000 դրամի չափով պետական տուրք սահմանել մետաղական ամրանների մասով ներմուծման համար

Առաջարկվում է 45000 դրամի չափով պետական տուրք սահմանել մետաղական ամրանների մասով ներմուծման համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը:

Պատգամավորներն առաջարկում են մետաղական ամրանների մասով ներմուծման համար սահմանված տուրքն ավելացնել՝ պաշտպանելով նաև տեղական արտադրողի շահերը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա ստանալու նպատակով ներկայացվող հայտերի մասով ծագած հարաբերությունների նկատմամբ:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են առաջարկներ: Մասնավորապես, Կառավարությունն առաջարկել է պետական տուրքը բազային տուրքի 55-ապատիկի փոխարեն սահմանել 45-ապատիկ:

Զեկուցողը պարզաբանել է, որ Իրանում ամրանների արտադրության պրոցեսում գազի, էլեկտրաէներգիայի ծախսի և աշխատավարձի տարբերությունը Հայաստանում նմանատիպ արտադրական պրոցեսի համեմատ, կազմում է 33 հազար դրամ 1 տոննայի համար: Նա նաև նշել է այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի շրջանակներում սահմանվել է ամրանների ներմուծման 0 տոկոս մաքսատուրք, ինչը նախկինում կազմում էր 5 տոկոս (շուրջ 10000) դրամ: Միաժամանակ, այդ մասով նվազել է վճարվող ԱԱՀ-ի չափը, ինչը կազմում էր շուրջ 2000 դրամ: Հետևաբար, նշված բաղադրիչները ձևավորում են շուրջ 45 հազար դրամի տարբերություն 1 տոննայի հաշվարկով, ինչն էլ հնարավորություն է տալիս ներմուծողին նվազեցնել ներմուծված ամրանների վաճառքի գինը:

Օրենքի նախագծի վերաբերյալ եղել են նաև տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին:

12 Նոյեմբեր, 2025 17:18
Վեր