Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակում, բախվել են 44-ամյա Արման Հ․-ի վարած, թիվ 14 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսը և 54-ամյա Հովհաննես Վարդանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը:


