Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանից մեկնած և Վրաստանում վթարի ենթարկված թուրքական C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռում եղել են 20 թուրք զինծառայողներ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ, ոչ ոք չի փրկվել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղի մունիցիպալիտետի տարածքում՝ Ադրբեջանի հետ պետական սահմանից մոտավորապես 5 կմ հեռու։
Վրացական հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը որևէ աղետի ազդանշան չի ուղարկել և անհետացել է ռադարներից Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ նշել է, որ ինքնաթիռը մեկնել է Ադրբեջանի Գյանջա քաղաքից։

