Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ակադեմիական քաղաքը լինելու է, դա վկայում է մեր ընթացիկ աշխատանքը միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք առաջին անգամ չէ որ նման քաղաքներ են կառուցել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ հետո մենք նաեւ կոնկրետ աշխատանքներ ենք տեսնելու ակադեմիական քաղաքի տարածքում՝ արդեն տարածքի մաքրման, հողաշինարարական , ճանապարհների եւ մյուս ենթակառուցվածքների ուղղությամբ», - ասաց Անդրեասյանը՝ թերահավատներին հրավիրելով աշնանը սպասվող կոնֆերանսին։