Նշված ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում առաջացած ծրագրային խնդրով պայմանավորված՝ մասնակցության հայտերը ներկայացնել թղթային եղանակով. ՖՆ Zarkerak - Նշված ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում առաջացած ծրագրային խնդրով պայմանավորված՝ մասնակցության հայտերը ներկայացնել թղթային եղանակով. ՖՆ
Zarkerak Zarkerak - Նշված ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում առաջացած ծրագրային խնդրով պայմանավորված՝ մասնակցության հայտերը ներկայացնել թղթային եղանակով. ՖՆ
Նշված ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում առաջացած ծրագրային խնդրով պայմանավորված՝ մասնակցության հայտերը ներկայացնել թղթային եղանակով. ՖՆ

Նշված ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում առաջացած ծրագրային խնդրով պայմանավորված՝ մասնակցության հայտերը ներկայացնել թղթային եղանակով. ՖՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում համակարգում առաջացած ծրագրային խնդրով պայմանավորված՝ հնարավոր չէ ներկայացնել մասնակցության հայտեր:

«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ նշված ընթացակարգի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել թղթային եղանակով՝ համաձայն ստորև ներկայացված կարգի:

3.1 Մասնակիցը ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով ընթացակարգի մասնակցության հայտը ներկայացնում է՝ հիմք ընդունելով նշված ընթացակարգի հրավերը և հաշվի առնելով ստորև ներկայացված առանձնահատկությունները։

Մասնակցության հայտերը անհրաժեշտ է մինչև ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով հրավերում նշված հայտերի ներկայացման ժամկետը թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենք, 114 սենյակ:

Մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային կրիչի վրա, որ դրվում է փակ սոսնձված ծրարում, ծրարի վրա նշվում է պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), ընթացակարգի ծածկագիրը, «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը, ինչպես նաև մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը: Ընդ որում՝ մասնակցի կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատվում են էլեկտրոնային ստորագրությամբ:

Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում դրանք գրանցում է հանձնաժողովի քարտուղար Լուսինե Սահակյանը։ Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են»,- ասված է հաղորդագրությունում:

04 Հուլիս, 2025 17:27
Վեր